Փյունիկը համալրեցին երկու ֆուտբոլիստներ

  • in

Այսօր Փյունիկը պայմանագիր ստորագրեց կիսապաշտպաններ Մաքսիմ Երմակովի և Հովհաննես Իլանգյոզյանի հետ:

22-ամյա Երմակովը, ով Կրասնոդար ՖԱ-ի սան է, Փյունիկին է միացել ազատ խաղացողի կարգավիճակով: Ֆուտբոլիստը հանդես է եկել Մոսկվայի Սպարտակի երկրորդ թիմում, նրա վերջին ակումբը եղել է լիտվական Ստումբրասը:

20-ամյա Իլանգյոզյանը Փյունիկ է տեղափոխվել Բանանց ակումբից:

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni