Փյունիկի մրցակիցն է Սլովան Բրատիսլավան

Եվրոպա Լիգայի որակավորման փուլի վիճակահանության արդյունքում հայտնի դարձավ մրցաշարի առաջին փուլում մեր թիմի մրցակցի անունը: «Փյունիկի» մրցակիցն է Սլովակիայի Բրատիսլավա քաղաքը ներկայացնող «Սլովան» թիմը:

Առաջին փուլի հանդիպումները տեղի կունենան հունիսի 29-ին և հուլիսի 6-ին:

Իր երկրում մեծ համբավ վայելող ակումբը հիմնադրվել է 1919թ-ին՝ համաշխարհային առաջին պատերազմի ավարտից ոչ շատ ուշ, Չեխոսլովակիայում:

Թիմն իր պատմության մեջ ամենախոշոր հաղթանակը տարել է 1969թ-ին՝ Եվրագավաթների հաղթողների գավաթի եզրափակչում 3-2 հաշվով պարտության մատնելով «Բարսելոնային»:

Սլովակիայի անկախ հանրապետության հռչակումից հետո՝ 1993թ-ից սկսած, «Սլովանը» հաջողությամբ հանդես է գալիս Սլովակիայի առաջնությունում՝ 8 անգամ ճանաչվելով չեմպիոն (4 անգամ նվաճել է արծաթե մեդալներ) և 7 անգամ նվաճելով երկրի գավաթը:

Ավարտված առաջնությունում «Սլովանը» զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni