Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի Փյունիկը

Ալեքսեյ Յերյոմենկոյի հեռանալուց հետո «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի թիմի սպորտային տնօրեն և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար Արմեն Գյուլբուդաղյանցը, ով մինչ այս տարվա օգոստոսը ստանձնել էր նաև թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։

Արմեն Գյուլբուդաղյանցն այս պահին վերապատրաստվում է Իտալիայում և առաջիկա խաղին թիմը կգլխավորի Սուրեն Չախալյանը։

gorv