Հանգուցալուծումը՝ շուտով

  • in

Մամուլում շրջանառվող լուրերին ի պատասխան «Փյունիկը» տեղեկացնում է, որ նոր մարզչի հետ ակումբը դեռևս պայմանագիր չի ստորագրել:

Գլխավոր մարզչի պաշտոնի հարցում «Փյունիկը» բանակցություններ է վարում ռուս մասնագետ Ալեքսեյ Յերյոմենկոյի հետ, ով մոտ օրերս կժամանի Երևան: Բանակցություններն ավարտական փոլում են գտնվում և պայմանագիր ստորագրելուն պես «Փյունիկը» հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

Նշենք նաև, որ Արմեն Գյուլբուդաղյանցը, ով ի սկզբանե նշանակվել էր «Փյունիկի» սպորտային տնօրեն և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար, երկկողմ համաձայնությամբ ժամանակավորապես ստանձնել էր թիմի ղեկը Եվրոպա լիգայի խաղերին ընդառաջ և առ այսօր շարունակում է պատրաստել փյունիկցիներին մեկնարկող առաջնությանը:

 

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni