0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

ՀՖՖ-ն չեղարկեց իր որոշումը. «Փյունիկ-1-05»-ը դուրս չմնաց գավաթի խաղարկությունից

ՀՖՖ կարգապահական կոմիտեի ապրիլի 11-ի նիստում որոշում էր կայացվել «Փյունիկ-1-05»-ին գրանցել տեխնիկական պարտություն և դուրս թողնել Հայաստանի գավաթի խաղարկությունից: Պատճառը Հայաստանի գավաթի մինչև 14 տարեկանների խաղարկության «Շիրակ-1-05»-ի դեմ խաղում որակազրկված ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս բերելն էր:  

ՀՖՖ բողոքարկման կոմիտեն հիմնվելով ՀՖՖ կանոնադրության 60-րդ հոդվածի դրույթներին, ՀՖՖ կարգապահական մարմինների աշխատանքային ընթացակարգի 2-րդ հոդվածին, ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 9-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, հաշվի առնելով, որ ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 22-րդ կետը հստակ սահմանում է խաղին որակազրկված կամ չհայտավորված ֆուտբոլիստի մասնակցության դեպքում ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել, ինչպես նաև այն, որ նշված կետով չի նախատեսվում թիմին առաջնությունից հանելու պատժամիջոցը, միաձայն որոշեց բավարարել «Փյունիկ» ՖԱ-ի բողոքը:

Վերացնել ՀՖՖ կարգապահական կոմիտեի՝ 11 ապրիլի 2019թ.-ի որոշմամբ կիրառված «Փյունիկ-1-05» թիմին մինչև 14 տարեկանների գավաթի խաղարկությունից հանելու պատժամիջոցը, ուժի մեջ թողնելով որոշման մնացած մասը:

Վերջին նորություններ