Հայաստանի Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրում «Փյունիկ-2»-ը «Ձորաղբյուր» մարզահամալիրում հյուրընկալվել էր «Յունիոր Սևանին»։ Խաղն ավարտվեց «Յունիոր Սևանի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Մեր թիմի կազմում միակ գոլը խփեց Հովհաննես Իլանգյոզյանը։ «Փյունիկ-2»-ը 23 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
Մեր թիմը հաջորդ խաղը կանցկացնի «Փյունիկ» մարզադաշտում՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրում մրցելով «Երևանի» հետ։