0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Շիրակ» - «Փյունիկ» խաղին ընդառաջ

10 մարտ, 15:00, Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ, 22-րդ տուր

1-ին շրջան (Տուր 4). 22.08.2018 «Շիրակ» - «Փյունիկ» 1-2 Գոլեր՝ Էդեր Սմիթ Առեոլա, 2 (1-0), Էրիկ Վարդանյան, 46 (1-1), Մոհամեդ Կոնատե, 64 (1-2)

2-րդ շրջան (Տուր 13). 28.10.2018 «Փյունիկ» - «Շիրակ» 1-1 Գոլեր՝ Մուսա Փոլ Բակայոկո, 15 (0-1), Մաքսիմ Ժեստոկով, 92 (1-1)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում «Փյունիկը» կուղևորվի Գյումրի, որտեղ հարաբերությունները կպարզի «Շիրակի» հետ: Նախորդ տուրում սեփական հարկի տակ «Արարատ-Արմենիայից» կրած ցավալի պարտությունից հետո, մեր թիմը մրցաշարային աղյուսակում նահանջեց 4-րդ հորիզոնական: Դա թույլ տվեց «Արարատ-Արմենիային» աղյուսակում շրջանցել «Փյունիկին», ինչպես նաև Վանաձորի «Լոռիին» ընդհուպ մոտենալ մեր թիմին:

Չեմպիոնական մրցավազքից հետ չմնալու տեսանկյունից, մեր թիմի համար անչափ կարևոր է «Շիրակի» դեմ առաջիկա խաղում դրական արդյունքի հասնել, քանզի առաջնությունն աստիճանաբար թևակոխել է վճռական փուլ և ցանկացած հանդիպում բախտորոշ նշանակություն ունի:

Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում, որքան էլ զարմանալի թվա, մեր թիմն առավել հաջող է հանդես գալիս հյուրընկալվելիս. «Փյունիկն» այս պահին իր ակտիվում ունեցած 30 միավորից՝ 20-ը վաստակել է մրցակցի հարկի տակ հանդիպումներում: Ավելորդ չէ նշել, որ այդ ցուցանիշով «Փյունիկն» առաջնության թիմերի մեջ, «Արարատ-Արմենիայի» հետ մեկտեղ լավագույն արդյունքն ունի (20 միավոր): Ընդ որում, ընթացիկ առաջնությունում մեր թիմը հյուրընկալվելիս իր առաջին հաղթանակը տարել է հենց «Շիրակի» նկատմամբ՝ 2-1 հաշվով կամային հաղթանակ տանելով Գյումրիում: Իսկ ահա թիմերի միջև 2-րդ խաղաշրջանում կայացած խաղում, «Փյունիկը» հանդիպման ավելացված ժամանակում Մաքսիմ Ժեստոկովի խփած գոլի շնորհիվ կարողացավ խույս տալ պարտությունից:

«Շիրակի» հետ առաջիկա մրցավեճին մեր թիմի կազմում կկարողանա մասնակցել կիսապաշտպան Մաքսիմ Տրուսևիչն, ով նախորդ տուրի հանդիպումը բաց թողեց որակազրկման պատճառով: Վնասվածքից ապաքինվելուց հետո աստիճանաբար մարզավիճակ է հավաքում մեր թիմի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը:

Վերջին նորություններ