Դաուդա Տուրեն հրավիրվել է Մալիի Մ20 հավաքական

Մալիի Մ20 հավաքականը ապրիլի 23-ին կամ 24-ին ընկերական հանդիպում կանցկացնի (հստակ օրն առայժմ որոշված չէ) Քաթարի մինչև  20 տարեկանների հավաքականի հետ: 

Այդ խաղին մասնակցելու համար Մալիի մինչև 20 տարեկանների հավաքական է հրավիրվել «Փյունիկի» կիսապաշտպան Դաուդա Տուրեն: Խաղը կկայանա Քաթարի մայրաքաղաք Դոհայում:

Հիշեցնենք, որ Դաուդա Տուրեն ձմռանն է միացել «Փյունիկին»:

Վերջին նորություններ