0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Արթուր Սողոմոնյան

Արթուր Արշամի Սողոմոնյանը ծնվել է 1967 թ. հունիսի 15-ին Երևանում (Հայաստան), զինվորականի ընտանիքում: Սողոմոնյանների ընտանիքն արմատներով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է: Արթուր Սողոմոնյանի հայրը՝ Արշամ Սողոմոնյանը ծնվել է հենց Նորատուսում: Մասնագիտությամբ՝ ռազմական օդաչու: Արշամ Սողոմոնյանի պատվին է անվանակոչված Նորատուսի դպրոցը: Արթուրի ծնվելուց 2 տարի անց Սողոմոնյանների ընտանիքը Հայաստանից մեկնել է Լենինգրադ (ներկայիս Սանկտ Պետերբուրգ), այնուհետև Մոսկվա: 

1992 թ. Արթուր Սողոմոնյանը համալսարանական ընկերների հետ ստեղծել է Ֆոմլայն ընկերությունը, որը հիմա պորոլոնի արտադրությամբ առաջատար դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայում: Ընկերությունը 12 գործարան ունի Ռուսաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում և Սերբիայում:

2017 թ. վերջին Արթուր Սողոմոնյանը գնում է Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: Արթուր Սողոմոնյանը հանդիսանում է նաև «Գործնական Ռուսաստան» կազմակերպության գերագույն խորհրդի անդամ: 2018 թ.-ին նշանակվել է այդ կազմակերպության դեսպանը Հայաստանում:

Արթուր Սողոմոնյանն ակտիվորեն զբաղվում է նաև բարեգործությամբ: Նիկիտա Սիմոնյանի հետ համատեղ ստեղծել է Խորհրդային Միության Սպորտի վետերանների աջակցության ֆոնդը: 1995 թ.-ից հանդիսանում է Արմեն Ջիգարխանյանի թատրոնի հովանավորը:

Արթուր Սողոմոնյանը 2001թ․ Երևանում կազմակերպում է ֆուտբոլային միջոցառում նվիրված Նիկիտա Սիմոնյանի 75 ամյակին։ 2003թ․ Սողոմոնյանի հովանավորությամբ միջոցառում է կազմակերպվում նաև «Արարատ-73»-ի հաղթանակի 30-ամյակի առթիվ:

2015թ․ Արթուր Սողոմոնյանը ԽՍՀՄ հավաքականի և Արարատ-73-ի լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առթիվ ֆուտբոլային լեգենդների խաղ է կազմակերպել Երևանում, որին մասնակցել են Իվան Սամորանոն, Վենսան Կանդելան, Ջենարո Գատուզոն, Խրիստո Ստոիչկովը, Պաուլո Ֆերրերիան, Ալդաիրը և շատ այլ լեգենդներ:

Եվս 1 Լեգենդների հանդիպում Սողոմոնյանը Երևանում կազմակերպեց 2018թ․, Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ: Երևան էին ժամանաել Կաֆուն, Ռոնալդոն, Ռիվալդոն, Ռայան Գիգզը, Էռնան Կրեսպոն, Պաոլո Մալդինին, Դիդան և շատ այլ լեգենդներ։

Արթուր Սողոմոնյան Նորություններում

Արթուր Սողոմոնյանը՝ Թուրքիայում հավաքի, սեփական մարզադաշտի կառուցման ու ակադեմիայի ճակատագրի մասին

«Փյունիկ» ՖԱ-ի նախագահ Արթուր Սողոմոնյանի մամուլի ասուլիսը ՀՖՖ ընտրություններից առաջ

Հերքում

«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանի ուղերձը երկրպագուներին

«Փյունիկ» ՖԱ սեփականատեր Արթուր Սողոմոնյանը` Հայաստանի 2022 թ. Սուպերգավաթի մասին

Արթուր Սողոմոնյանը հարցազրույցը Oragir.News-ին (տեսանյութ)

Արթուր Սողոմոնյանի պատախանը` ՀՖՖ-ի հայտարարություններին

«Փյունիկ ՖԱ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը` տարվա արդյունքների, ՀՖՖ ղեկավարության և հայկական ֆուտբոլի ապագայի մասին

Հրավեր` հոկտեմբերի 15-ին կայանալիք «Փյունիկ» ՖԱ-ի փիլիսոփայության և արժեքների շնորհանդեսին

Արթուր Սողոմոնյանի հարցազրույցը «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթին

Սեմինար հանդիպում «Փյունիիկ» ակադեմիայի մարզչական շտաբի հետ

«Փյունիկը» և «Սեպահանը» համագործակցության հուշագիր ստորագրեցին

Արթուր Սողոմոնյան. «ՀՖՖ ապագա նախագահը չպետք է կապ ունենա որևէ ակումբի հետ»

Արթուր Սողոմոնյանի բրիֆինգը (տեսանյութ)

Առաջին թիմ

Արթուր Սողոմոնյանը հանդիպեց «Փյունիկի» Sector 18 ֆան-ակումբի հետ

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հանդիպում է ունեցել «Փյունիկի» Sector 18 ֆան-ակումբի հետ
Առաջին թիմ

«Փյունիկը» «Արարատին» նվիրեց 2008թ. չեմպիոնի գավաթի կրկնօրինակը (տեսանյութ)

Արթուր Սողոմոնյանը «Արարատ» ակումբի սեփականատեր Վարդան Սրմաքեշի և ակումբի նախագահի Հրաչ Կապրելիանի հետ հանդիպման ժամանակ հանձնեց նրանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2008 թ-ի գավաթի կրկնօրինակը

Արթուր Սողոմոնյանը 52 տարեկան է

Արթուր Սողոմոնյանը` ավարտված մրցաշրջանի և առաջիկա ծրագրերի մասին

Արթուր Սողոմոնյանի մամուլի ասուլիսը տարբերանշանի և կայքի շնորհանդեսից հետո (տեսանյութ)