Եվրոպա Լիգա. Փյունիկը պարտվեց Սլովանին

  • in

Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլում Փյունիկը սեփական հարկի տակ 1-4 հաշվով պարտվեց Բրատիսլավան ներկայացնող Սլովանին: Թեև մեր թիմին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը, բայց սլովակներից երկար չպահանջվեց վերականգնվել արագ ընդունած գոլից:

Հանդիպման 8-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակում հյուրերը կանոնները խախտեցին Վարդան Պողոսյանի նկատմամբ ու նշանակվեց 11 մետրանոց, որն անվրեպ իրացրեց Պետրոս Ավետիսյանը: Այդուհանդերձ, մինչ ընդմիջման գնալը հյուրերի 21 համար Ֆիլիպ Հոլոշկոն հեռահար հարվածով անակնկալի բերեց Վալերի Ոսկոնյանին:

Երկրորդ խաղակեսում Իվան Վուկոմանովիչի սաներին հաջողվեց ավելացնել ու ևս 3 գնդակ ուղարկել Փյունիկի դարպասը(վերջինը՝ ինքնագոլ):

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին, Բրատիսլավայում:

 

Լուսանկարը՝ hetq.am-ի

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni