Հունիսի 12-ին կհայտարարվի Փյունիկի նոր մարզչի անունը

Փյունիկի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր մարզչական գործունեությունը կշարունակի Հայաստանի երիտասարդական հավաքականում, այդ իսկ պատճառով Փյունիկ ՖԱ-ն բանակցություններ է վարում ռուս հայտնի մասնագետ Անդրեյ Տալալաևի հետ: Հունիսի 12-ին պաշտոնապես կհայտարարվի նոր մարզչի անունը:

Արմեն Գյուլբուդաղյանցը կշարունակի աշխատանքը Փյունիկում որպես սպորտային տնօրեն: Մենք շնորհակալ ենք նրան այն մեծ աշխատանքի համար, որ նա կատարեց մեր թիմում: Վստահ ենք, որ երիտասարդական հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ կգրանցի նորանոր հաջողություններ:

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni