Անդրադարձ Շիրակ-Փյունիկ հանդիպմանը

  • in

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում «Փյունիկը» Գյումրիում հյուրընկալվել: էր «Շիրակին»: Առաջնության գործող չեմպիոն և առաջատար Ալաշկերտին նախորդ տուրում հաղթելուց հետո «Փյունիկն» այսօր հնարավորություն ուներ մինիմալի հասցնել երկրորդ տեղում գտնվող «Շիրակի» հետ միավորների տարբերությունը, սակայն այդ առաջադրանքն այսօր անկատար մնաց:

Այս խաղի համար Արմեն Գյուլբուդաղյանցը խաղադաշտ էր դուրս բերել հետևյալ մեկնարկային կազմը:

  1. Վալերի Ոսկոնյան — 2. Սերոբ Գրիգորյան, 3. Արթուր Քարտաշյան, 33. Դիդյե Բորիս Կադիո, 5. Արմեն Մանուչարյան — 19. Կառլեն Մկրտչյան, 30. Վահագն Հայրապետյան — 18. Ալիկ Առաքելյան, 10. Էրիկ Վարդանյան, 16. Ռոբերտ Հակոբյան — 20. Դրիսա Դիարասուբա:

 

Հանդիպման վտանգավոր պահերը՝ համառոտ

14’. Էրիկ Վարդանյանը հեռվից հարված կատարեց, բայց այն շեղ ընթացավ:

28’. Այս անգամ էլ Ալիկ Առաքելյանը հեռահար հարված կատարեց, բայց կրկին շեղ:

39’. Ալիկ Առաքելյան և կրկին հեռահար հարված: Այս անգամ հարվածն ընթացավ ուղիղ Այվազովի վրա և «Շիրակի» դարպասապահը հեռացրեց գնդակը:

52’. Դիարասուբան ստացավ գնդակը մրցակցի տուգանային հրապարակում, բայց նրա հարվածը մի փոքր շեղ ընթացավ:

57’. Վարդան Բակալյանը հեռվից հարված կատարեց, սակայն նրա հարվածը նույնպես շեղ էր:

60’. Վարդան Բակալյանը Սոլոմոն Ուդոյի փոխանցումից հետո գրավում է Վալերի Ոսկոնյանի պաշտպանած դարպասը. 1-0:

63’. Մուհամեդ Կաբան նույնպես հեռահար հարված կատարեց, բայց կրկին շեղ:

73’. Դիարասուբան հարված կատարեց, բայց Այվազովը մատների ծայրով հեռացրեց գնդակը: Այնուհետև գնդակը դիպավ դարպասաձողին և Վարդան Բիչախչյանի սաները հեռացրին այն:

77’. Փոխարինամն դուրս եկած Ռոբերտ Մինասյանը հաշիվը հավասարեցնելու լավ հնարավորություն ուներ, բայց նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

78’. Ստանոևիչը ստացավ գնդակը «Փյունիկի» տուգանային հրապարակում և հարվածեց: Ոսկոնյանն իր տեղում էր:

82’. Մուսա Փոլ Բակայոկոն հեռվից հարված կատարեց և հաշիվը 2-0 դարձրեց:

 

 

Այս խաղից հետո «Փյունիկը» վաստակած 24 միավորով շարունակում է զբաղեցնել 5-րդ հորիզոնականը:

Ապրիլի 4-ին կայանալիք 21-րդ տուրի խաղում «Փյունիկը» կհյուրընկալվի «Բանանցին»: Խաղի մեկնարկը՝ 15:00:

 

Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա ասուլիսը

 

Խաղի մասին՝

«Լավ խաղ ստացվեց: Ունեինք 3 լիարժեք գոլային պահ, բայց չկարողացանք օգտագործել դրանք: Երկրորդ խաղակեսում՝ 1-0-ից հետո թիմը գնացել էր խաղը փրկելու և դրա պատճառով մի քանի վտանգավոր հակագրոհներ բաց թողեցինք: Տղաները մեծ նվիրումով խաղացին: Այսօր մեր գոլային պահերը չկարողացանք օգտագործել: Այսօր առաջին անգամ խաղացինք բնական խոտծածկի և դրա պատճառով խոտանը մի փոքր շատ էր: Խոտածածկի որակը շատ խանգարեց»:

 

Կադրային խնդիրների մասին՝

«Պետրոս Ավետիսյանը և Գոռ Մանուկյանը վնասվածքներ են ստացել ազգային հավաքականում: Պետրոս Ավետիսյանը մեր առանցքային ֆուտբոլիստներից է և տա Աստված, որ նրանք շուտ ապաքինվեն»:

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni