Վարդան Բիչախչյան. Աչքի ընկանք բարձր կարգապահությամբ

  • in

Գավաթային «Փյունիկ»- «Շիրակ» հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման մասին իր կարծիքը կիսեց «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը.

«Նախ ուզում եմ շնորհավորել Գյումրի քաղաքին, Շիրակի մարզին, ընդհանրապես Շիրակի երկրպագուներին, շնորհակալություն հայտնել խաղացողներին՝ անմնացորդ նվիրման համար, կարողացան երկրորդ անգամ գավաթը նվաճել: Շատ բան չկա ասելու, կարծում եմ շատ լավ խաղացինք,կարողացանք առաջին խաղակեսում լուծել հարցը՝ ստեղված գոլային պաեհերը օգտագործելով: Արդեն երկրորդ խաղակեսում մեծ առավելություն ունեինք և աչքի ընկանք բարձր կարգապահությամբ, ինչի արդյունքում հաջողվեց առաջին խաղակեսում ձեռք բերած հաջողությունը պահպանել:

Տիտղոսները սպորտում երբեք շատ չեն լինում, խաղում ենք, բնականաբար պետք է կարողանանք պայքարել մինչև վերջ, մեզ էլ հնարավորություն էր ընձեռնվել խաղալ եզրափակիչ փուլում, հետևաբար մեկ նպատակ կար՝ երկորոդ անգամ նվաճել գավաթը:

Մենք դժվար խաղի էինք պատրաստվել: Առաջին գոլի դրվագում էլ «Փյունիկի» պաշտպանը ամենապատասխանատու պահին ընկավ, հարձակվողն էլ օգտվեց պահից: Հեշտ խաղ չէինք սպասում, բայց դրան նպաստեցին արագ գոլերը:

Մրցաշրջանը «Շիրակի» համար գնահատում եմ լավ:Մեր նպատակը չեմպիոն դառնալ էր, չնայաշ 2 խաղ ունենք, քանի տեսական հնարավորեւթյան կա պայքարելու ենք մինչև վերջ»:

 

                                                                                                                                                                                             Լուսանակարը՝ footsport.am կայքից 

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni