0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Արցախ» - «Փյունիկ» խաղին ընդառաջ

10 մայիս, 16:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ, 32-րդ տուր

1-ին շրջան (Տուր 5). 26.08.2018 «Փյունիկ» - «Արցախ» 2-0 Գոլեր՝ Ռումյան Հովսեփյան, 35, 11մ (1-0), Էրիկ Վարդանյան, 58 (2-0)

2-րդ շրջան (Տուր 14). 31.10.2018 «Արցախ» - «Փյունիկ» 0-0

3-րդ շրջան (Տուր 23). 16.03.2019 «Փյունիկ» - «Արցախ» 1-0 Գոլ՝ Մոհամեդ Կոնատե, 29 (1-0)

Նախորդ տուրում «Փյունիկը» տարավ իր 5-րդ անընդմեջ հաղթանակը և այս պահին միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր թիմն իր ակտիվում ունի 52 միավոր և 3 միավորով գերազանցում է, համապատասխանաբար, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնող «Արարատ-Արմենիային» և «Բանանցին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Առաջնության ավարտին մնացած 5 տուրերում «Փյունիկին» մնացել է անցկացնել 4 հանդիպում, որոնցում մեր թիմը մրցելու է «Արցախի», «Բանանցի», «Լոռիի» և «Արարատի» հետ: Առաջնության վերջին տուրում «Փյունիկը» ազատ է լինելու:

Հաջորդ՝ 32-րդ տուրում մեր թիմը հյուրընկալվելու է «Արցախին»: Վերջինս ընթացիկ առաջնությունում «Շիրակի» հետ մեկտեղ՝ այն 2 թիմերից է, որի հետ կայացած մրցավեճերում «Փյունիկը» անպարտելի է: Առայժմ 3 խաղերից 2-ում՝ հաջողությունն ուղեկցել է մեր թիմին, իսկ մեկ հանդիպում էլ ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի: 

Այս մրցաշրջանում «Փյունիկի» և «Արցախի» միջև առաջին հանդիպում կայացավ Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում, որտեղ մեր թիմը «Հանրապետական» մարզադաշտում՝ Ռումյան Հովսեփյանի և Էրիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ կարողացավ առավելության հասնել 2-0 հաշվով: Դա առաջնության մեկնարկային 3 խաղերում մեր թիմի 3-րդ անընդմեջ հաղթանակն էր, որը թույլ տվեց Փյունիկին» 5-րդ տուրից հետո այս մրցաշրջանում առաջին անգամ գլխավորել մրցաշարային աղյուսակը:  

Թիմերի միջև հաջորդ խաղը կայացավ 14-րդ տուրում, որտեղ «Փյունիկն» այդպես էլ չկարողացավ գտնել մրցակցի դարպասի բանալին և խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Ի դեպ, հենց այդ հանդիպման երկրորդ խաղակեսի դրվագներից մեկում, մրցակցի հետ բախման արդյունքում ծնոտի կոտրվածք ստացավ մեր թիմի ռուս դարպասապահ Եվգենի Կոբոզևն, ով մինչ օրս «Փյունիկի» կազմում խաղադաշտ դուրս չի եկել:

Առաջնության շրջանակներում այս թիմերի վերջին հանդիպումը տեղի է ունեցել մարտի 16-ին՝ Բարձրագույն խմբի 23-րդ տուրում, որտեղ Մոհամեդ Կոնատեի խփած միակ գոլը նվազագույն հաշվով հաղթանակ պարգևեց մեր թիմին: Ի դեպ, նշենք, որ այդ հանդիպումը «Փյունիկի» համար հոբելյանական 700-րդ խաղն էր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում:

Ավելացնենք, որ «Արցախի» դեմ հանդիպումը տեղի է ունենալու «Նաիրի» մարզադաշտում և կսկսվի ժամը 16:00-ին:

Վերջին նորություններ