0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ալեքսանդր Տարխանովը՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ

64-ամյա ռուս մասնագետ Ալեքսանդր Տարխանովը պաշտոնապես նշանակվեց «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ:

Ճանաչված մասնագետը նախկինում գլխավորել է Մոսկվայի ԲԿՄԱ-ն, Սամարայի «Կռիլյա Սովետովը», Գրոզնիի «Թերեքը», մերձմոսկովյան «Խիմկին»: 1994-96թթ. Ռուսաստանի ազգային հավաքականում նա եղել է Օլեգ Ռոմանցևի օգնականը: Տարխանովի վերջին ակումբը եղել է Եկատերինբուրգի «Ուրալը»:

Ավելացնենք, որ Ալեքսանդր Տարխանովը նախկինում Հայաստանում աշխատելու փորձ ունի. 1980-ականների վերջերին նա եղել է Աբովյանի «Կոտայքի» մարզչական շտաբում:

Վերջին նորություններ