0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Սոչիի մրցաշար. «Փյունիկ 2007»-ը ուժեղ էր «Կրասնոդար-2»-ից

Ռուսաստանի Սոչի քաղաքում այսօր մանկապատանեկան ֆուտբոլային մրցաշարի մրցումային 2-րդ օրն էր:

Դավիթ Գրիգորյանի «Փյունիկ 2007»-ը շարունակեց վստահ խաղը` այս անգամ 2:1 հաշվով առավելության հասնելով «Կրասնոդար-2»-ի հասակակիցների նկատմամբ: Մեր թիմի համար հաղթանակ և հաջորդ փուլի ուղեգիր ապահովեցին Վահե Կարապետյանը և Արտակ Գալստյանը:

Սևակ Արամյանի գլխավորությամբ «Փյունիկ 2008»-ը դժվարին խաղում՝ 1-2 հաշվով պարտություն կրեց «Սոչիի» ակադեմիայի թիմից:

«Փյունիկ 2007»-ը՝ մարտի 16-ին կմրցի «Նովոտիտորովսկայայի» հետ, իսկ Սևակ Արամյանի սաները կմրցեն «Վլադիվաստոկի» հետ:

Վերջին նորություններ