0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ 2010-1»-ը և «Փյունիկ 2011-1»-ը Հայաստանի Մ13 գավաթի եզրափակիչում են

«Փյունիկի» ակադեմիայում այսօր մթնոլորտը լարված էր, իսկ տրամադրությունը` եղանակի նման փոփոխական. մեր մարզաբազայում տեղի ունեցան Հայաստանի մինչև 13 տարեկանների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումները, որոնցում բոլոր թիմերը ներկայացնում էին «Փյունիկը»:

Վահրամ Դերմիշյանի գլխավորած «Փյունիկ 2010-1»-ը հավասարեցրեց «Փյունիկ 2010»-ի 2-րդ թիմի հետ հանդիպման հաշիվը վերջին րոպեներին ու հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում: Այստեղ ավելի դիպուկ էր 2010-ի առաջին թիմը:

Հաջորդ խաղը բավական հեշտ ընթացք ունեցավ «Փյունիկ 2011»-ի առաջին թիմի համար: Հովհաննես Բարբարյանի սաները 6 անպատասխան գնդակ ուղարկեցին «Փյունիկ 2010-3»-ի դարպասը:

Այսպիսով, Հայաստանի Մ13 չեմպիոնական գավաթն կվիճարկեն «Փյունիկ 2010-1»-ը և «Փյունիկ 2011-1»-ը: Հանդիպման օրվա ու ժամի մասին կտեղեկացնենք հավելյալ:

Վերջին նորություններ