0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Աղջիկներ» թիմը՝ Հայաստանի կանանց Առաջին խմբի հաղթող

«Փյունիկ Աղջիկներ» թիմը Հայաստանի կանանց Առաջին խմբի եզրափակիչում 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց «Սյունիք Աղջիկներ» թիմին: Խաղի հիմնական ժամանակը ավարտվեց 1-1 հաշվով, մեր թիմից գոլի հեղինակ դարձավ Կարինե Մկրտչյանը: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում «Փյունիկ Աղջիկներ» թիմը առավելության հասավ 4:3 հաշվով

Արմեն Բարեղամյանի թիմը պայքարը սկսել էր առաջին ենթախմբից և 2-րդ տեղով դուրս եկել փլեյ-օֆֆ: Կիսաեզրափակիչում մեր թիմը 4 անպատասխան գնդակ էր ուղարկել «Շիրակի» դարպասը և դուրս եկել եզրափակիչ:

«Դժվարին խաղում աղջիկները բնավորություն ցույց տվեցին: Մեր թիմը 7-8 ամիս է, ինչ ձևավորվել է: Ձմռանը մնացած թիմերից մեկ ամիս շուտ սկսեցին մարզումները, կարճ ժամանակում բսրելավեցինք ֆիզիկական և խաղային որակներն ու արդյունքը այս նվաճումն է»,- մեզ հետ զրույցում նշեց գլխավոր մարզիչը:

Շնորհավորում ենք թիմին և մարզչական անձնակազմին:

Վերջին նորություններ