0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» թիմերը Simon Cup մրցաշարում դարձան մեդալակիրներ

«Փյունիկի» ակադեմիան ներկայացնող թիմերը «Ուրարտուի» մարզաբազայում անցկացված Simon Cup մրցաշարից վերադարձան արծաթե և բրոնզե մեդալներով:

«Փյունիկ 2009»-ը Ա խմբում 3 անընդմեջ հաղթանակ տոնեց՝ առաջ անցնելով ռուսական «Ուրալից», «Ակադեմիայից» և «Ուրարտուից»: Այնուհետև, Սարգիս Նազարյանի թիմը եզրափակիչում մրցեց «Ուրալի» հետ, որում մեր թիմը զիջեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում 7:8 (1:1) հաշվով:

Սևակ Արամյանի թիմը ընդգրկված էր Բ ենթախմբում,որտեղ մեկնարկային խաղում 2:3 հաշվով պարտություն կրեց «Կրասնոդարից», որից հետո մեր տղաները երկու անընդմեջ հաղթանակներ տոնեցին «Արարատի» և «Ակադեմիայի» նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:

Վճռորոշ խաղում ռուսական «Սպարտակը» 6 անպատասխան գնդակ ուղարկեց մեր թիմի դարպասը, և Սևակի Արամյանի թիմը բավարարվեց միայն բրոնզե մեդալներով՝ 3-րդ տեղի համար խաղում «Ուրարտուին» հաղթելուց հետո։

Վերջին նորություններ