0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Վյաչեսլավ ԱՖյանը հրավիրվել է Հայաստանի Մ19 հավաքական

«Փյունիկ Ակադեմիայի» հարձակվող Վյաչեսլավ Աֆյանը հրավիրվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի տարիքային առաջնության Խորվաթիայի, Իսրայելի և Ֆարերյան կղզիների հետ հանդիպումներին:

Աֆյանը հավաքականին է միանալու նոյեմբերի 8-ին: Երևանում հավաքից 5 օր անց թիմը կմեկնի Խորվաթիա, իսկ հետո՝ ամսի 18-ին և 21-ին համապատասխանաբար, կկայանան Իսրայելի և Ֆարերյան կղզիների հետ արտագնա հանդիպումները:

Մեր ֆուտբոլիստին մաղթում ենք հաջողություն, իսկ՝ հավաքականին հաղթանակ:

Վերջին նորություններ