0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Աղջիկներից» երկու ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Կանանց ազգային հավաքական

«Փյունիկ Աղջիկներ» թիմից Անի Ղուկասյանը և Մարինե Կարապետյանը հրավիրվել են Հայաստանի Կանանց ազգային հավաքական՝ մասնակցելու Ազգերի լիգայի խաղարկության Իսրայելի և Ղազախստանի հետ հանդիպումներին:

Մեր աղջիկները հավաքականին կմիանան նոյեմբերի 25-ին: Իսրայելում պայմանավորված իրավիճակով նրանց դեմ երկու հանդիպումները կկայանան Հայաստանում: Առաջին մրցավեճը տեղի կունենա ամսի 29-ին՝ երկորդ հանդիպումը դեկտեմբերի 2-ին: Տարվա վերջին խաղը կանանց հավաքականը կանցկացնի դեկտեմբերի 5-ին՝ հյուր գնալով Ղազախստանին:

Մեր աղջիկներին մաղթում ենք հաջող մրցելույթներ, իսկ հավաքականին՝ հաղթանակ:

Վերջին նորություններ