0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» ընդհատեց առանց հաղթանակների շարքը

«Փյունիկը» Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում անցկացրեց տարվա առաջին տնային հանդիպումը և 2:1 հաշվով պարտության մատնեց «Վեստ Արմենիային»:

Մեր թիմը առաջին կեսում սուր պահեր էր ստեղծում մրցակցի դարպասին: Հանդիպման 39-րդ րոպեին «Փյունիկի» անկյունային խաղարկումը վերածվեց հյուրերի կայծակնային հակագրոհի, որն էլ գոլով ավարտեց Ջուլիուս Օֆուոման: Սակայն, ընդամենը 3 րոպե անց Արտակ Դաշյանը վերականգնեց հաշվի հավասարությունը:

Երկրորդ խաղակեսում մեր թիմը միայն 77-րդ րոպեին կարողացավ խփել հաղթական գոլը, որն էլ իր անվան դիմաց գրանցեց Սերժ Դեբլեն:

Եղիշե Մելիքյանի թիմի համար հաջորդ մրցակիցը «Վանն» է, որին հյուր կգնանք մարտի 8-ին:

Վերջին նորություններ