0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» տնային խաղում հաղթեց «Ալաշկերտին»

«Փյունիկը» Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում տանը 2:1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»:

Առաջին խաղակեսում մեր թիմը երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. 14-րդ րոպեին Վագներ Գոնսալվեշը հրաշալի պատ խաղարկում կազմակերպեց Հովհաննես Հարությունյանի հետ և գրավեց հյուրերի դարպասը: 29-րդ րոպեին էլ Յուսուֆ Օտուբանջոյից ստացած փոխանցումը դարպասի գրավումով ավարտեց Լուկա Յուրիչիչը:

Երկրորդ կեսի մեկնարկում ստանդարտ խաղարկումից հետո Յուրիչիչը ստիպեց սխալվել մրցակցին և վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն այն դիպուկ չկարողացավ իրացնել Հովհաննես Հարությունյանը: Խաղի մնացած ժամանակահատվածում «Ալաշկերտը» միայն կարողացավ կրճատել հաշիվը՝ փոխարինման դուրս եկած Անան Մենսայի գոլի շնորհիվ:

Եղիշե Մելիքյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 17-ին՝ հյուրընկալվելով «Արարատին»:

Վերջին նորություններ