«Փյունիկը» Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում՝ տանը 2:2 հաշվով ոչ-ոքի գրանցեց «Արարատ-Արմենիայի» հետ:
Առաջին խաղակեսում երկու թիմերն ունեին գոլային պահեր և դրանցից օգտվեցին մեկական անգամ: Հյուրերից հաշիվը բացեց Տենտոն Յենեն, իսկ մեր թիմից պատասխանեց Ջեյմս Սանտոսը:
Երկրորդ խաղակեսում մրցավարը մեկական 11 մետրանոց նշանակեց «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» օգտին. մեր թիմից դիպուկ էր Լուկաս Վիլելան՝ մրցակցից Մոհամեդ Յատարան:
Եղիշե Մելիքյանի թիմը հաջորդ տուրում ապրիլի 28-ին տանը կմրցի «Ուրարտուի» հետ: