0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» զիջեց ԲԿՄԱ-ին

Fastex Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Փյունիկը» 1:2 հաշվով պարտվեց ԲԿՄԱ-ին:

Հանդիպման առաջին խաղակեսում վտանգավոր պահեր գրեթե չկային:

Երկրորդ խաղակեսի միջնամասում բանակայիններն առաջ անցան հաշվի մեջ: Հեռվից կատարած հարվածից հետո Ստանիսլավ Բուչնևը հետ մղեց գնդակը, սակայն վրա հասած Արայիկ Էլոյանը գրավեց տանտերերի դարպասը:

Բաց թողած գոլից հետո «Փյունիկը» մի քանի գոլային պահ ուներ, սակայն այդպես էլ չէր ստացվում գնդակն ուղարկել հյուրերի դարպասը:

Դրվագներից մեկում Արայիկ Էլոյանը հեռվից կատարած հարվածով դուբլ գրանցեց և հաշիվը դարձրեց 2:0:

Խաղի մնացած ժամանակահատվածում մեզ մոտ ստացվեց միայն մեկ գնդակ հետ բերել, որն էլ իր անվան դիմաց գրանցեց Մատաս Վարեյկան:

Եղիշե Մելիքյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 9-ին՝ հյուրընկալվելով «Նոային»:

Վերջին նորություններ