
Արմանը մեր ակադեմիայի սան է և 2011 թվականի մարտին «Շիրակի» դեմ գավաթային խաղում նա իր նորամուտն է նշել «Փյունիկում»՝ հանդես գալով մինչև 2014 հուլիսը։ Այդ ընթացքում Արման Հովհաննիսյանը մեր թիմի հետ դարձել է Հայաստանի կրկնակի գավաթակիր (2012/13, 2013/14 թթ․)։
2021 թվականի հունվարին Արմանը տևական ժամանակ անց վերադարձել է «Փյունիկ» ու 2021/22 թթ․ մրցաշրջանում օգնել է թիմին 7 տարի անց դառնալ Հայաստանի չեմպիոն։ Մրցաշրջանի ավարտից հետո նա տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»։
2023 թվականի հուլիսին Արման Հովհաննիսյանը կրկին համալրել է «Փյունիկի» կազմն ու 2023/24 թթ․ մրցաշրջանում մեր թիմի հետ կրկին նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը։
Ընդհանուր առմամբ, նա «Փյունիկում» անցկացրել է 125 խաղ։
Շնորհակալություն ենք հայտնում Արման Հովհաննիսյանին՝ «Փյունիկում» անցկացրած տարիների համար։