0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» 0-3 «Արարատ-Արմենիա»

Հայաստանի Բարձրագույն խմբի  առաջնության 21-րդ տուրի շրջանակներում «Փյունիկը» հյուրընկալել էր «Արարատ-Արմենիային»։

Խաղն ակտիվ սկսեցին մեր ֆուտբոլիստները, սակայն հյուրերի պաշտպանները հուսալի էին գործում։ Այդուհանդերձ, հանդիպման 12-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. Ստանդարտ խաղարկումից հետո Գեորգի Պաշովը կարողացավ գլխի հարվածով բացել խաղի հաշիվ։

Ընդունած գոլից հետո մեր ֆուտբոլսիտները լավ հնարավորություն ունեին հավասարեցնել խաղի հաշիվը, սակայն Մաքսիմ Ժեստոկովի գլխով կատարած հարվածից հետո գնդակը մի փոքր շեղ ընթացավ։ Խաղի 26-րդ րոպեին Ջիովաննի Մարտինեսը կարողացավ կրկնապատկել խաղի հաշիվը։ Երկրորդ կեսը կրկին ակտիվ սկսեցին «Փյունիկի» ֆուտբոլիստները։

Փոխարինման մտած Էրիկ Վարդանյանի հեռահար հարվածից հետո հյուրերի դարպասապահը մի կերպ կարողացավ գնդակը հանել անկյունային։ Իսկ հանդիպման 66-րդ րոպեին Անտոն Կոբյալկոն մոտ տարածությունից կատարած դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 0-3։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում մեր ֆուտբոլիստները փորձեցին կրճատել հաշվի տարբերությունը, սակայն հաշիվն այդպես էլ անփոփոխ մնաց։

Վերջին նորություններ