Ալեքսանդրիսը ֆուտբոլիստը կարիերան ավարտելուց հետո շուրջ 6 տարի մարզչական գործունեություն է ծավալել հունական ֆուտբոլի առաջատար ակումբների` Աթենքի ԱԵԿ-ի ու «Օլիմպիակոսի» ակադեմիաներում` մարզելով տարբեր տարիքային թիմեր` զուգահեռաբար մասնակցելով ECA-ի ակադեմիայի այցելություններին:
29-ամյա Մարիոսը մեկ տարի ղեկավարել է «Այաքսի» ակադեմիայի մասնաճյուղը Հունաստանում, այնուհետև ներգրաված է եղել «Օլիմպիակոսի» ակադեմիայի սկաուտական աշխատանքում: Ալեքսանդրիսը մասնագիտացված է նաև հանդիպումների վերլուծական աշխատանքում: