0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

4 գնդակ ու անառիկ դարպաս․ «Փյունիկը» Գյումրիում հաղթեց «Շիրակին»

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Շիրակին»։ Հորդառատ անձրևի պայմաններում առաջին կեսի վերջնամասում մեր թիմը 11 մետրանոց վաստակեց, իսկ տանտերերը մնացին 10 հոգով ձեռքով խաղի համար: 11 մետրանոցից դիպուկ էր մեր թիմի ու առաջնության լավագույն ռմբարկու Լուկա Յուրիչիչը։ Երկրորդ կեսում հաշիվը կրկնապատկեց Յուսուֆ Օտուբանջոն, Ջեյմս Սանտոսը խփեց մեր թիմի 3-րդ գոլը, իսկ Ստեֆան Սպիրովսկին անկյունայինի խաղարկումից հետո ձևակերպեց խաղի վերջնահաշիվը` 0:4:

Այս հաղթանակից հետո մեր թիմը շարունակում է ընթանալ 2-րդ հորիզոնականով՝ վաստակած 67 միավորով։

«Փյունիկը» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 7-ին՝ ընդունելով «Վանին»։

Վերջին նորություններ