0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Հաղթարշավը շարունակվեց․ «Փյունիկը» արտագնա խաղում ուժեղ էր «Նոայից»

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Նոային» Աբովյանի նորակառուցված ստադիոնում։

Մեր թիմից հաշիվը 22-րդ րոպեին բացեց Ջոնել Դեսիրեն, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում առավելությունը 11 մետրանոցից կրկնապատկեց Էդգար Մալաքյանը։

Երկրորդ կեսում տանտերերի ֆուտբոլիստ Գուդնյուզ Իգբոկվեն կրճատեց հաշվի տարբերությունը, շուրջ 10 րոպե անց մեր թիմի նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն հիանալի կոմբինացիոն գրոհից հետո գրավեց մրցակցի դարպասը։

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» շարունակում է ընթանալ 2-րդ տեղով։ Մեր թիմն այս պահին հավասար միավորներ ունի առաջատար «Ուրարտուի» հետ, որը դեռևս չի անցկացրել այս տուրի իր հանդիպումը, մինչդեռ 3-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիայի» սայթաքումից հետո միավորների տարբերությունը այս պահին 7 է, բայց նրանք նույնպես դեռ մեկ խաղ պակաս են անցկացրել։

Վերջին նորություններ