0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Հաղթել ոչ թե ամեն գնով, այլ լավ խաղով. Դավիթ Գրիգորյանը՝ «Փյունիկ Ակադեմիայի» նպատակների մասին

Դավիթ Գրիգորյանը «Փյունիկ Ակադեմիայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում պատմեց Հայաստանի Առաջին խմբում իր թիմի արդյունքների, երիտասարդ ֆուտբոլիստներին խաղաժամանակ տալու և անդրադարձ կատարեց այլ թեմաներին։

«Փյունիկ Ակադեմիան» ընթացիկ մրցաշրջանում 9 խաղից հետո 3 հաղթանակ է տոնել, գրանցել 1 ոչ-ոքի և կրել 5 պարտություն:

«Վերջին պարտություններից հետո չեմ ուզում եզրակացնել, որ անկում ենք ապրում: «Փյունիկ Ակադեմիայի» առաջնային նպատակը շարունակում է մնալ խաղից խաղ բարելավելը: Բազում գոլային պահեր ենք ստեղծում, բայց փորձի պակասն ազդում է ռեալիզացման վրա»:
Հատկանշական է, որ «Փյունիկ Ակադեմիայի» կազմում ընթացիկ մրցաշրջանում արդեն 28 տարբեր ֆուտբոլիստներ խաղաժամանակ են ստացել, ընդ որում, հիմնական մասը մանկապատանեկան թիմերից:

«Խաղաժամանակ ստանում են բոլորը, փորձում ենք ամեն դիրքում ստեղծել մրցակցություն: Թիմն ունի ձեռագիր, և տղաները աշխատում են մեծ նվիրվումով: Մեր նպատակն է՝ հենվել ոչ թե անհատի, այլ ամբողջ թիմի վրա:
Տղաները գիտեն իմ պահանջը՝  հաղթել ոչ թե ամեն գնով, այլ լավ խաղով: Ակնհայտ է առկա խաղակցվածության խնդիրը․ կազմը փոփոխվել է 70%-ով նախորդ մրցաշրջանի համեմատ»: 

«Փյունիկ Ակադեմիան» միջազգային դադարից հետո առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 19-ին՝ տանը ընդունելով «Նոա-2»-ին:

Վերջին նորություններ