0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» արտագնա խաղում պարտվեց «Վանին»

Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Փյունիկը» հյուր էր գնացել Չարենցավանի «Վանին»:

Հանդիպման միակ գոլն արձանագրվեց 15-րդ րոպեին, երբ տանտերերի հակագրոհն եզրափակեց Մոմո Ֆանյն Տուրեն:

Հանդիպման ընթացքում «Փյունիկը» ունեցավ բազմաթիվ գոլային պահեր, որոնք այդպես էլ չհաջողվեց իրացնել:


Մեր թիմը շարունակում է գլխավորել Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը` հավասար միավորներ ունենալով հետապնդող «Նոայի» հետ:

Եղիշե Մելիքյանի տղաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի շրջանակում: Մեր թիմի մրցակիցը մարտի 12-ին Շենգավիթում  կայանալիք խաղում «Վանն» է:

Վերջին նորություններ