0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Արթուր Ավագյան

Ավագյանը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2007 թվականին «Գանձասարում»: Նախկինում, Ավագյանը հանդես է եկել հայկական մի շարք ակումբներում, ինչպես նաև կես մրցաշրջան անցկացրել ղազախական «Սեմեյում»:

Ավագյանը 2015/16 մրցաշրջանում «Ալաշկերտի» հետ դարձել է Հայաստանի առաջնության հաղթող, իսկ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքի» կազմում բարձրացրել գավաթը:

36-ամյա նախկին ֆուտբոլիստը մեր ակումբի գույներով անցկացրել էր 11 հանդիպում, այդ ընթացքում նա կատարել է որոշիչ գոլային փոխանցում «Կլուժի» դեմ խաղում և օգնել մեր թիմին ճանապարհ հարթել դեպի Եվրոպա: