«Փյունիկ Ակադեմիան» Առաջին խմբի 20-րդ տուրի շրջանակում տանը 0։2 հաշվով պարտվեց «Շիրակ-2»-ին: Հյուրերից առաջին խաղակեսում 11 մետրանոց նշակետից հաշիվը բացեց Վրեժ Թորոսյանը, իսկ այն բանից հետո, երբ «Փյունիկ Ակադեմիայի» ֆուտբոլիստ Նարեկ Սիմոնյանը ստացավ երկրորդ դեղինն ու հեռացվեց, Վազգեն Սարգսյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Այս պարտությունից հետո մեր թիմը մնաց 6-րդ տեղում՝ վաստակած 31 միավորով։