0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ղեկավար կազմ

Արթուր Սողոմոնյան

Տնօրենների խորհրդի նախագահ

Արթուր Արշամի Սողոմոնյանը ծնվել է 1967 թ. հունիսի 15-ին Երևանում (Հայաստան), զինվորականի ընտանիքում: Սողոմոնյանների ընտանիքն արմատներով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է: Արթուր Սողոմոնյանի հայրը՝ Արշամ Սողոմոնյանը ծնվել է հենց Նորատուսում: Մասնագիտությամբ՝ ռազմական օդաչու: Արշամ Սողոմոնյանի պատվին է անվանակոչված Նորատուսի դպրոցը: Արթուրի ծնվելուց 2 տարի անց Սողոմոնյանների ընտանիքը Հայաստանից մեկնել է Լենինգրադ (ներկայիս Սանկտ Պետերբուրգ), այնուհետև Մոսկվա: 

1992 թ. Արթուր Սողոմոնյանը համալսարանական ընկերների հետ ստեղծել է Ֆոմլայն ընկերությունը, որը հիմա պորոլոնի արտադրությամբ առաջատար դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայում: Ընկերությունը 12 գործարան ունի Ռուսաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում և Սերբիայում:

2017 թ. վերջին Արթուր Սողոմոնյանը գնում է Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: Արթուր Սողոմոնյանը հանդիսանում է նաև «Գործնական Ռուսաստան» կազմակերպության գերագույն խորհրդի անդամ: 2018 թ.-ին նշանակվել է այդ կազմակերպության դեսպանը Հայաստանում:

Արթուր Սողոմոնյանն ակտիվորեն զբաղվում է նաև բարեգործությամբ: Նիկիտա Սիմոնյանի հետ համատեղ ստեղծել է Խորհրդային Միության Սպորտի վետերանների աջակցության ֆոնդը: 1995 թ.-ից հանդիսանում է Արմեն Ջիգարխանյանի թատրոնի հովանավորը:

Արթուր Սողոմոնյանը 2001թ․ Երևանում կազմակերպում է ֆուտբոլային միջոցառում նվիրված Նիկիտա Սիմոնյանի 75 ամյակին։ 2003թ․ Սողոմոնյանի հովանավորությամբ միջոցառում է կազմակերպվում նաև «Արարատ-73»-ի հաղթանակի 30-ամյակի առթիվ:

2015թ․ Արթուր Սողոմոնյանը ԽՍՀՄ հավաքականի և Արարատ-73-ի լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առթիվ ֆուտբոլային լեգենդների խաղ է կազմակերպել Երևանում, որին մասնակցել են Իվան Սամորանոն, Վենսան Կանդելան, Ջենարո Գատուզոն, Խրիստո Ստոիչկովը, Պաուլո Ֆերրերիան, Ալդաիրը և շատ այլ լեգենդներ:

Եվս 1 Լեգենդների հանդիպում Սողոմոնյանը Երևանում կազմակերպեց 2018թ․, Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ: Երևան էին ժամանաել Կաֆուն, Ռոնալդոն, Ռիվալդոն, Ռայան Գիգզը, Էռնան Կրեսպոն, Պաոլո Մալդինին, Դիդան և շատ այլ լեգենդներ։

Կարդալ ամբողջությամբ