1986-93թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը:
1987-89թթ. ծառայել Է խորհրդային բանակում:
1995-2018թթ. ծառայել է Ազգային անվտանգության ծառայության համակարգում՝ զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ: Ծառայության ընթացքում Սուրեն Բաղդասարյանը արժանացել է մի շարք պետական պարգևների:
2018 թվականին հիմնադրել է «Շիլդ» ընկերությունը, որի գործունեությամբ զբաղվել է մինչև 2021 թվականը:
2021-2022թթ. ղեկավարել է Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայությունը: