«Փյունիկ Ակադեմիան» 2023/24 մրցաշրջանից առաջ հրաժեշտ է տվել 3 ֆուտբոլիստի և պայմանագիր կնքել 7 խաղացողի հետ:
Պայմանագրերը չեն երկարաձգվել Վլադ Չատունցի, Արման Եղիազարյանի և Նարեկ Սիմոնյանի հետ:
«Ուրարտուի» մինչև 18 տարեկանների թիմից «Փյունիկ Ակադեմիա» է տեղափոխվել 17-ամյա Էդգար Ասլանյանը:
«Փյունիկ 2006»-ից Հայաստանի մինչև 18 տարեկանների գավաթի խաղարկության գործող հաղթողներ Հունան Գյուրջինյանը, Կարապետ Մանուկյանը, Հրաչյա Սարգսյանը, Արթուր Մանուկյանը, Արթուր Միխաելյանը և Դավիթ Մկրտչյանը կնքել են իրենց առաջին պայմանագրերը և պաշտոնապես հանդես են գալու «Փյունիկ Ակադեմիայի» կազմում:
«Էդգար Ասլանյանը ունիվերսալ ֆուտբոլիստ է, տեղյակ եմ նրա որակների մասին, սպասենք և ժամանակը ցույց կտա, թե ինչ կարող է անել դաշտում: «Փյունիկ 2006»-ից եկած տղաների հետ աշխատել եմ, ունեինք որոշ օղակներում խնդիրներ և այս համալրումները անհրաժեշտ էին»,-նշեց «Փյունիկ Ակադեմիայի» գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը:
Շնորհակալություն են հայտնում հեռացած ֆուտբոլիստներին և հաջող մրցաշրջան մաղթում նորեկներին: