«Փյունիկ Ակադեմիայից» և «Փյունիկ 2007»-ից 6 ֆուտբոլիստ օգոստոսի 7-ից 10 մարզական հավաք կանցկացնի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի ճամբարում։
«Փյունիկ Ակադեմիայից» հրավիրվել են Արթուր Միխաելյանը, Արթուր Մանուկյանը, Վահե Մուսաելյանը, Հրաչ Սարգսյանը և Համլետ Ալեքսանյանը: Մեր թիմից հավաքական էր հրավիրվել նաև Ալեքսանդր Պետրոսյանը, սակայն վնասվածքի պատճառով նրա փոխարեն հավաքականին կմիանա «Փյունիկ 2007»-ի ֆուտբոլիստ Կարեն Հովակիմյանը:
«Փյունիկ Ակադեմիայից» Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականից զանգ է ստացել նաև Վյաչեսլավ Աֆյանը, որը նույնպես մասնակցելու է եռօրյա մարզական հավաքի:
Մեր տղաներին մաղթում ենք հաջողություն։