«Փյունիկ Աղջիկներ» թիմը Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 11-րդ տուրում 3-0 հաշվով պարտության մատնեց «Արարատ-Արմենիային»:
Մեր թիմից հանդիպման հաշիվը բացեց Անի Կարապետյանը: Երկրորդ խաղակեսում Կարապետյանը դարձավ դուբլի հեղինակ, իսկ Սուսաննա Վարդումյանը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը:
Արմեն Բարեղամյանի թիմը այս հաղթանակից հետո վաստակեց 18 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: