«Փյունիկ Ակադեմիան» Առաջին խմբի 14-րդ տուրում տանը 1:2 հաշվով զիջեց «Գանձասարին»:
Հանդիպման հաշիվը բացեցին մեր ֆուտբոլիստները. Վյաչեսլավ Աֆյանը, օգտվելով մրցակցի սխալ փոխանցումից, գրավեց Տիգրան Ոփանյանի դարպասը: Խաղավերջում կապանյան թիմի և Առաջին խմբի լավագույն ռմբարկու Սալեհ Նասրը դուբլ գրանցեց՝ պարգևելով հաղթանակ իր թիմին:
Դավիթ Գրիգորյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ հյուրընկալվելով «Օնորին»: