
«Փյունիկ Աղջիկները» Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 14-րդ տուրում 2-0 հաշվով հաղթեց «Սյունիքին»:
Առաջին խաղակեսի վերջնամասում Անի Կարապետյանը առաջ մղեց մեր թիմին: Չնայած մեր մեծ առավելությունը երկրորդ գոլը հաջողվեց խփել միայն հանդիպման վերջնամասում, Անի Ղուկասյանը դրեց հանդիպման վերջակետը՝ 2-0։
Արմեն Բարեղամյանի թիմը շարունակում է մեկ պահեստային հանդիպումով մնալ 2-րդը վաստակած 22 միավորով: