
Հունիսի 3-ից 11-ը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի: Հավաքը տեղի կունենա Հայաստանում և Սլովակիայում:
Հավաքի շրջանակներում հավաքականը ստուգողական հանդիպումներ կանցկացնի Սլովակիայի և Մոլդովայի մինչև 21 տարեկանների հավաքականների հետ:
«Փյունիկից» Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական են հրավիրվել դարպասապահ Սևակ Ասլանյանը և կիսապաշտպան Արթուր Նադիրյանը: