«Փյունիկ Ակադեմիան» Առաջին խմբի 19-րդ տուրում տանը 7:2 հաշվով հաղթանակ տոնեց «Նիկարմի» նկատմամբ:
Մեր թիմը առաջին խաղակեսում լուծեց հաղթողի հարցը. հանդիպման հաշիվը բացեց Դավիթ Մկրտչյանը, մեկական գոլ խփեցին Վահե Մուսայելյանը, Կարեն Հովակիմյանը, Սամսոն Հակոբյանը, իսկ մրցակցի կազմում հաշիվը կրճատեց Կառլոս Սանչեսը:
Երկրորդ խաղակեսում մեր թիմից Համլետ Ալեքսանյանի գոլին և Հարություն Ասատրյանի դուբլին վանաձորյան թիմից խփած գնդակով պատասխանեց Բախրուման Ազիմովը:
Դավիթ Գրիգորյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 17-ին՝ հյուրընկալվելով «Շիրակ-2»-ին: