«Փյունիկ Աղջիկների» թիմից Լիլիթ Բաբայանը, Կարինե Մկրտչյանը, Վիկտորյա Հակոբյանը, Սոֆի Մհերյանը և Արևիկ Համբարձումյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական՝ մասնակցելու ՈւԵՖԱ-ի Եվրոպայի տարիքային առաջնության որակավորման փուլի մինի-մրցաշարին:
Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցները լինելու են Էստոնիան, Բոսնիա և Հերցեգովինան ու Ղազախստանը: Մեր ֆուտբոլիստները հավաքականի ճամբարում կլինեն մարտի 13-ից 25-ը:
Հավաքականին մաղթում ենք հաղթանակ, իսկ մեր աղջիկներին՝ հաջող մրցելույթներ: