«Փյունիկ Աղջիկներ» թիմից Լիլիթ Բաբայանը, Անի Ղուկասյանը և Մարինե Կարապետյանը հրավիրվել են Հայաստանի կանանց ազգային հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի Ղազախստանի դեմ տնային և արտագնա հանդիպումներին:
Մեր աղջիկները հավաքականին կմիանան մայիսի 27-ին: Ընտրանու առաջին հանդիպումը կկայանա մայիսի 31-ին Երևանում, իսկ արդեն 4-օր անց տեղի կունենա մրցակցի հետ արտագնա մրցավեճը:
Մեր աղջիկներին մաղթում ենք հաջող մրցելույթներ, իսկ հավաքականին՝ հաղթանակ: