«Փյունիկ Ակադեմիան» Հայաստանի Առաջին խմբի 4-րդ տուրում՝ տանը, 1:1 հաշվով ոչ-ոքի գրանցեց «Անդրանիկի» հետ:
Խաղի հաշիվը բացվեց Սեդրակ Մովսիսյանի տուգանայինից կատարած գրագետ հարվածով: Այնուհետև, խաղակեսի վերջնամասում, երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Սերգեյ Հարությունյանը, իսկ «Անդրանիկը» Էրիկ Պետրոսյանի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսում, «Անդրանիկն» ունենալով քանական առավելություն ավելի շատ էր գրոհում, սակայն հանդիպման հաշիվը մնաց անփոփոխ: