
«Փյունիկ Աղջիկները» Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 5-րդ տուրում՝տանը, 5:0 հաշվով հաղթեցին «Ուրարտուին»:
Հանդիպման առաջին խաղակեսում Կարինե Եղյանի և Սոլանժ Կարվալեշի գոլերին հաջորդեցին մեր պաշտպաններ Արմինե Խաչատրյանի և Էլեն Քոլմանի արդյունավետ հարվածները։
Հանդիպման 37-րդ րոպեին «Ուրարտուի» հարձակվող Ռուզաննա Ինջյանը ցուցաբերեց ոչ սպորտային պահվածք. հյուրերի ֆուտբոլիստը ոչ բռունցքով միտումնավոր հարվածեց «Փյունիկի» պաշտպան Սիմենա Գոնգորային և մրցավարն ուղիղ կարմիր քարտով հեռացրեց նրան խաղադաշտից:
Երկրորդ խաղակեսում այս խաղի վերջին արդյունավետ հարվածը կատարեց Սուզուհո Յամասակին՝ առաջնությունում գոլերի թիվը հասցնելով 9-ի: