«Փյունիկ Ակադեմիան» Հայաստանի Առաջին խմբի 10-րդ տուրի շրջանակում 1:4 հաշվով պարտվեց «Արարատ-2»-ին:
Առաջին խաղակեսում խաղի տեմպը բարձր էր, և թիմերը փոխանակվեցին մեկական գոլերով. Գոռ Ղուկասյանի խփած գնդակին մեր թիմից պատասխանեց Նարեկ Բարոյանը:
Երկրորդ խաղակեսում մեր թիմը ուներ պահեր, սակայն իրադարձությունները հակառակ զարգացան. տանտերերը 3 գոլ խփեցին՝ Բադեմ Դիաբարայի, Գագիկ Սիմոնյանի և Սուրեն Կիրակոսյանի շնորհիվ: