0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Աղջիկները» 6 գնդակ ուղարկեցին «Լեռնային Արցախի» դարպասը

Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 3-րդ տուրից հետաձգված «Փյունիկ Աղջիկներ» - «Լեռնային Արցախ» խաղում մեր թիմը վստահ՝ 6:0 հաշվով հաղթանակ տոնեց:

Ինչպես սովորաբար, հենց խաղի առաջին խաղակեսում վճռեցինք հաղթողի հարցը. իրենց գոլերով աչքի ընկան Սիմենա Գոնգորան, Անի Կարապետյանը և Սուզուհո Յամասակին:

Երկրորդ կեսում մեր աղջիկներից գոլերի պաշարն ավելացրին Սուզուհո Յամասակին, Էլեն Քոլմանը և 11 մետրանոցից Ռոզալինա Երիցյանը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Արմեն Բարեղամյանը դարպասապահների փոփոխություն էր կատարել և դաշտ մտած Լիլիթ Բաբայանը կարմիր քարտ ստացավ. այլ տարբերակ չունենալով, մեր դարպասը մոտ 20 րոպե պաշտպանեց գանացի կիսապաշտպան Մերի Էսիֆուլը:

Սուն կրկին դարձավ դուբլի հեղինակ։

Վերջին նորություններ