
«Փյունիկ Աղջիկները» Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի 15-րդ տուրում 4:1 հաշվով հաղթեցին «Լեռնային Արցախին»:
Հանդիպման մեկնարկային 6 րոպեներից հետո թիմերը փոխանակվեցին մեկական գոլերով: «Լեռնային Արցախի» կազմում ինքնագոլ գրանցեց Լիլիթ Թևանյանը, իսկ հաշիվը հավասարեցրեց Կլոտի Բենդու Էգգը:
Տանտերերն առաջին խաղակեսում լուծեցին հաղթողի հարցը: Մրցավարի նշանակված երկու 11 մետրանոցները դիպուկ իրացրեցին Արմինե Խաչատրյանը և Անի Կարապետյանը:
Հանդիման երկրորդ խաղակեսի 50-րդ րոպեին «Փյունիկում» իր առաջին գոլը խփեց Աստղիկ Ավանեսյանը՝ ձևակերպելով հանդիպման վերջնաարդյունքը 4:1:
«Փյունիկ Աղջիկները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն ապրիլի 29-ին՝ հյուրընկալվելով «Արարատ-Արմենիային»: